Բաժիններ՝

Թրամփը և Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արևելքում խաղաղության հասնելու ուղիները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու ուղիները: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը՝ ամփոփելով զրույցի արդյունքները:

«Նախագահ Թրամփը հավաստեց ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նախագահ Թրամփը եւ նախագահ Պորոշենկոն քննարկեցին Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաեւ Թրամփը հայտարարել է, որ ողջունում է տնտեսական բարեփոխումները Ուկրաինայում, որոնք «ավանդ են ներդնում երկրի տնտեսական աճի եւ նրա պաշտպանական հնարավորությունների մեծացման գործում»,- նշվում է փաստաթղթում:

«Նա հորդորեց նախագահ Պորոշենկոյին շարունակել աշխատանքն ու ազատվել կոռուպցիայից եւ բարելավել երկրի բիզնես-կլիման»,- հավելել են Սպիտակ տանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930