Բաժիններ՝

Թիլերսոնը շնորհակալություն է հայտնել Հայաստանին տարածաշրջանի կայունությանը նվիրվածության համար

Միացյալ Նահանգները ողջունում են Հայաստանի Հանրապետությունում անկախություն ձեռք բերելուց ի վեր գրանցված առաջընթացը և հպարտ են մեր երկրի հետ կատարած համատեղ աշխատանքով: Այս մասին ասվում է ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

«Մենք վճռական ենք Հայաստանում ժողովրդավարությունն առաջ տանելու ու վստահելի և թափանցիկ տնտեսության առաջընթացը խթանելու հարցում: Շնորհակալ ենք տարածաշրջանային կայունությանն ու միջազգային խաղաղարար առաքելություններին ձեր նվիրվածության համար: Բարձր ենք գնահատում այդ ջանքերը՝ կառուցելու ավելի խաղաղ աշխարհ:

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք անկախության 26 ամյակի կապակցությամբ: Ակնկալում ենք, որ դեռ երկար տարիներ կշարունակենք Հայաստանի ու այդ երկրի ժողովրդի հետ բարեկամությունն ու համագործակցությունը»,- ասվում է Թիլերսոնի շնորհավորական ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930