Ժամը 13.25-ի սահմաններում նկատելով, որ Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցողները դուրս են գալիս հյուրանոցից, նշված երեք անձինք, ավտոմեքենայից դուրս գալով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ են արձակել հյուրանոցի մուտքի դիմաց կանգնած Վ. Աբգարյանի, Գ. Մոսինյանի և մյուսների ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Գ. Մոսինյանը տեղում մահացել է, իսկ Վ.Աբգարյանը տեղափոխվել հիվանդանոց:
«Դա հիմնված է այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Սակայն Հայաստանն օգտվում է GSP+-ի արտոնություններից, և մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն, կամ շատ ցածր մաքսատուրքով են»։
Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մտահոգություն հայտնեց երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության կապակցությամբ:
Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, ինչի հետեւանքով այրվածքներ են ստացել մի քանի ուղեւորներ:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ենիսեյ»-ի հարձակվող Արթուր Սարկիսովի վնասվածքը լուրջ է:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 16.30-ին, 1977 թ. ծնված Վարուժան Յ.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ:
Նրա խոսքով` նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրվածը ցավալի է, բայց ժողովուրդը կարող է նոր արձնագրումներ անել և, երբ կպարզվի, որ «Ելքը» իրավունք ունի խոսել ՀՀ քաղաքացիների մեծամասնության անունից, իրենք երաշխավորում են, որ այդ քաղաքացիների կամքը կդառնա քաղաքական իրողություն:
Համաձայն ՀՀ Կառավարության 2017թ.-ի օգոստոսի 17-ի 991-Ն որոշման 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 15-ին ժամը 14.00-16.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` 3-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 14-րդ փողոցի և նրբանցքների, 7-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
«Երեկ Երևանում տեղի ունեցավ մի խայտառակ իրադարձություն և Երևանը ցնցվեց կրիմինալից: Շատերը հարց են տալիս, թե ինչու են այդ կրիմինալները զինված շրջում և իրավապահները չեն կանգնեցնում»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով երեկ կառավարության շենքից ոչ հեռու՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանությանը:
«Մեր ցանկությունն է՝ բաց անել Հայաստանի դռները Եվրոպայի համար, որպեսզի նրանք չդիտարկեն Հայաստանը՝ որպես էկզոտիկ երկիր, այլ համարեն՝ որպես մոտիկ և բարեկամ երկիր։ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրը»։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 14-ին, ժամը 7.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Սերգեյ Ա.-ն:
Դիտարկմանը, որ սոցցանցերում հիշում են Վանո Սիրադեղյանին և խոսում նրա վերադարձի անհրաժեշտության մասին, արդյոք Ռուստամյանը կցանկանա՞ր, որ Սիրադեղյանը վեադառնար, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Ես չեմ երազում Վանոյի ժամանակները: Այնպես չէ, որ այն ժամանակ կրիմինալ չկար, բավական է հիշել հայտնի սպանություններըր: Եթե այն ժամանակները վերադառնան, նույն ընթացքն է գնալու: Եթե ինչ-որ բան ծուռ ես շարում, ծուռ էլ գնում է»:
Կատալոնիայի իշխանությունները նամակ են ուղարկել Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյին եւ Ֆիլիպ Վեցերորդ թագավորին՝ կոչ անելով երկխոսություն սկսել ինքնավար մարզի իրադրությունը կարգավորելու համար:
«Նույն համաձայնագրով նախատեսված է, որ մի կողմը մյուսին տեղյակ պահելով, կարող է դուրս գալ կոալիցիայից,- ասաց նա` հիշեցնելով, որ ժամանակին իրենք կոալիցիայից դուրս եկան այն պատճառով, որ խախտվել էր նպատակների տրամաբանությունը,- Մենք որևէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք: Մեր երկրում առավել ևս մենք չունենք որևէ թշնամի: Ուենալով գործընկերներ, կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ»:
Պերուի խորհրդարանն անվստահության քվե է հայտնել երկրի կառավարությանը, ինչը պարտավորեցնում է հրաժարական տալու ամբողջ կաբինետին՝ վարչապետ Ֆեռնանդո Սավալայի գլխավորությամբ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության եկամուտները, որը խալիֆայություն է հռչակել Իրաքի եւ Սիրիայի տարածքում, երկու տարում կրճատվել են հինգ անգամ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 10:01-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի քաղաքապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ռեքս Թիլերսոնը քննարկել են Սիրիայի ապաէսկալացման գոտիների շուրջ երկու երկրների փոխգործակցության հեռանկարները:
Պաշտոնական Անկարան մեղադրել է Եվրամիության անդամ երկրներին կառույցին անդամակցելու հարցում Թուրքիային խաբելու մեջ:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը անհնարին է համարել ԿԺԴՀ-ի հետ երկխոսություն վարելը եւ սպառնացել է նրա լիակատար ոչնչացմամբ:
Երբ ընդամենը երեք միլիոն բնակչություն ունեցող փոքր պետության մայրաքաղաքում օրը ցերեկով տեղի է ունենում զինված քրեական «ռազբորկա»՝ զոհերով և վիրավորներով, ապա այստեղ խնդիրը զուտ քրեաիրավական հարթությունում դիտարկելը դառնում է արդեն ազգային անվտանգության հարց, որովհետև ակնհայտ է, որ խնդիրը քաղաքական է և առնչվում է իրավիճակի վերահսկողությանն ու կառավարելիությանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կրկին երկարաձգել է երկրում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագրի գործողությունը:
Պայթյունի հետևանքով մեր բանակի 8 զինծառայող նահատակվել է, ևս 6-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավոր զինվորները անմիջապես տեղափոխվել են հոսպիտալ։ Պայթունը լսվել է նաև մերձակայքի բնակավայրերում։
«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում»:
Այսօր մեծ Հայը՝ Հրանտ Դինքը կդառնար 63 տարեկան: Իր կարճ, բայց բազմաբովանդակ կյանքի ընթացքում նա պայքարեց հանուն Թուրքիայում Հայկական հարցի նկատմամբ առկա կարծրատիպերը կոտրելու, սեփական կյանքով վճարեց Թուրքիան առավել ժողովրդավար և անկեղծ տեսնելու երազանքի համար:
Կատալոնիայի անկախության կողմնակիցները սեպտեմբերի լույս 15-ի գիշերն սկսել են հոկտեմբերի 1-ի հանրաքվեի ընթացքում Իսպանիայի կազմից դուրս գալու օգտին քվեների պաշտպանության արշավը:
ԱՄՆ-ը եւս երեք ամսով երկարացրել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: