ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը 2017 ֆինանսական տարում արտասահմանյան երկրներին ռեկորդային գումարի՝ 79,5 միլիարդ դոլարի զենքի մատակարարումների թույլտվություններ է տվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետո քննադատության է ենթարկել բրիտանական իշխանություններին, իր կարծիքով, ահաբեկչության դեմ բավականաչափ խիստ պայքար չմղելու համար:
Միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան՝ տեղի են ունեցել առաձնազրույցներ համայնքի ղեկավարի, գյուղի բնակիչների հետ: Կատարվել են նաև արձակված կրակոցների հետևանքների վերաբերյալ հրապարակային տվյալների և անհրաժեշտ այլ ուսումնասիրություններ:
Պայթյուն է տեղի ունեցել Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ՝ դիտել աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:
Սքոթլանդ-Յարդը հաստատում է, որ սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի վագոնում պայթած առարկան ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայ-ռուսական համալսարանի 20-ամյա հոբելյանին նվիրված գիտական խորհրդի հանդիսավոր նիստին:
«Առաջին «ԱրմԹեքը» տեղի է ունեցել ԱՄՆ-ում: Համաժողովը մեկ տարի տեղի է ունենում ԱՄՆ-ում, մյուս տարի՝ Հայաստանում: Այս տարի համաժողովի հիմնական թեման կիբեռանվտանգության խնդիրներն են»,- նշեց Վահան Մարտրոսյանը:
Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը Սերբիայի արտաքին քաղաքական գերակայությունն է:
Մեծ Բրիտանիայի վարչաետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում կատարված ահաբեկչության հետեւանքով տուժածներին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը՝ որպես Սիրիայում հրադադարի Երաշխավորներ, հայտարարել են այդ երկրում ապաէսկալացման չորս գոտիների ստեղծման մասին:
Սեպտեմբերի 16-20-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նախատեսվող «Երևանյան երաժշտական գիշեր» միջոցառման անցկացմամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 16-ին` ժ. 18:00-ից 23:00-ն, Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոցն ընկած ճանապարհահատվածում կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը:
Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ-ում հանձնել են Շնոբելյան մրցանակները (Ig Nobel Prize), որոնք շնորհվում են ամենաանհեթեթ գիտական նվաճումների եւ ոչ ստանդարտ գաղափարների համար:
Իսրայելի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստանալու հետո ուղիղ չվերթով տեղափոխվել էր Թել Ավիվ, հերքել է լուրերն այն մասին, թե բանտում ինքնասպանության փորձ է ձեռնարկել:
Հայաստանի Հանրապետության ԿԲ խորհուրդը սեպտեմբերի 15-ի նիստում հաստատել է «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումների վերաբերյալ» կանոնակարգ 4/18-ը, «Ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյանից հարկային մարմնին տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները» կանոնակարգ 4/19-ը և «Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, պահպանման, տրամադրման կարգն ու պայմանները» կանոնակարգ 4/20-ը: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Լոնդոնի ոստիկանությունն ահաբեկչություն է որակել այն պայթյունը, որը սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում, գնացքի վագոնում։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Սեպտեմբերի 25-ից Atlasglobal թուրքական ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր կատարել Մոսկվա-Ստամբուլ երթուղով:
«Գիշերը մոտավորապես 11-ի կողմերը գնացել ենք Շատին, որտեղ մեր անասնագոմերն են, երբ մեքենայով մոտենում էի գոմերին, ես նկատեցի, որ մեքենայի հետևից լույս է վառվում: Եռաֆազ հոսանքատարը միանգամից մեքենայի վրա ընկավ: Ես անմիջապես մեքենան կանգնեցրել եմ ու իջել, ամբողջությամբ մեքենայի տակը, գետինը ջուր էր ու բենզին: Մնացածը թողնում եմ ձեզ, թե ինչ է սա նշանակում»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 5-ամյա մանկահասակ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել 1 անձի:
Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան և հանդիպել պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ըստ Բաղդասարյանի` «Ելքի» հիմնավորումներից որևէ մեկը հիմքեր չունի: «Սա շոուի կարգավիճակի նման մի բան է, որ հերթապահ ձևով դրել են, որ հայտնեն իրենց հավատարմությունը Արևմուտքին»,- վստահեցրեց Բաղդասարյանը:
Շուրջ քսան մարդ է տուժել Լոնդոնի մետրոյի «Փարսոնս գրին» կայարանում գնացքի վագոնում տեղի ունեցած պայթյունից:
«Ծառուկյան» դաշինքն ինչպե՞ս է ընդդիմադիր ուժ, եթե նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանն իր ընկերն է, ինչի՞ն և ո՞ւմ են ընդդիմություն: Այս հարցն այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ լրագրողներն ուղղեցին «Ծառուկյան« խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, որը, սակայն, երկար ժամանակ փորձում էր խուսափել հարցին ուղիղ պատասխանել:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ «խոնարհաբար ընդունում է» իրեն Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) էթիկայի հանձնաժողովի նոր նախագահ ընտրելու փաստը:
Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր բանաձեւին համապատասխան, խստացրել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
«Մենք կաջակցենք Հայաստանի կառավարությանը` ներգրավելու նոր եվրոպական բիզնեսներ դեպի Հայաստան»։
«Ցանկացած բան ուզում են կապել ընտրությունների հետ: Սա որևէ կապ չի կարող ունենալ ընտրությունների հետ»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե երեկ Երևանում տեղի ունեցած սպանությունը կապ ունի նոյեմբերին կայանալիք Ալավերդու քաղաքապետի ընտրությունների հետ: