Բրազիլիայի գլխավոր դատախազ Ռոդրիգու Ժանոն հայց է ներկայացրել երկրի Ֆեդերալ գերագույն դատարան՝ հանցավոր ընկերակցության կազմակերպման մեղադրանքներ առաջադրելու հանրապետության նախկին նախագահներ Դիլմա Ռուսեֆին եւ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային:
Ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լեւոն Հ.-ն, ով սեպտեմբերի 5-ին Ավանում տեղի ունեցած ողբերգական վթարի հնարավոր մեղավորն է:
Գյումրիում անարգել են հանգուցյալի գերեզմանն ու դին: 2017թ. օգոստոսի 23-ին Գյումրու բնակչուհին ոստիկանությանը հայտնել է, որ հոր գերեզմանի վրա այլ գերեզման է կառուցված:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքում թարմացրել է Թուրքիա մեկնել ցանկացողների համար տեղադրված նախազգուշացումը:
Մյանմայի իշխանությունները հայտնել են, որ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակի» զինյալները նոր հարձակումներ են կատարել Ռաքհայնի նահանգի հյուսիսում:
Ամերիկացի տասնյակ հայտնի դերասաններ եւ երաժիշտներ կմասնակցեն “Hand in Hand” («Ձեռք ձեռքի տված») հեռուստամարաթոնին՝ հաջակցություն «Հարվի» փոթորկից տուժածների:
Սեպտեմբեր 6-ին ժամը 00:09-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Գետավան-Վաղուհաս ճանապարհի 5 կմ վրա տեղի ունեցած ՃՏՊ-ի մասին` անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը Բելգիայում անցկացվող աշխարհահռչակ Total 24 Hours of Spa 24-ժամյա ավտոմրցարշավում:
Սեպտեմբեր 5-ին ժամը 11:00-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի Գիշի համայնքի խաչմերուկում Մարտունի քաղաքի բնակիչ Ա.Հ.-ն «ԿՈՄԲԱՅՆԻ» վրա աշխատելիս անզգուշության պատճառով ոտքերը մնացել են հնձող սարքի արանքում՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գործարար Հակոբ Հակոբյանը՝ ճոյտը, որը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Ծառուկյան» դաշինքից որպես պատգամավորի թեկնածու, բայց այդպես էլ Ազգային ժողով չանցավ, որոշել է վերահսկողություն իրականացնել իր թիմակից պատգամավորների նկատմամբ։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի Կոնգրեսին նախազգուշացնում է, որ վերջինս կես տարի ունի անօրինական միգրանտների երեխաների իրավունքների բնագավառի օրենսդրության ընդունման համար:
Դեռևս չձևավորված Կրթության պետական տեսչությունն օրեր առաջ չեղյալ էր հայտարարել Արմավիրում ստուգումների հրամանը, իսկ հիմա էլ մեկը մյուսի հետևից հրամաններ է արձակում ստուգումների մասին: Մենք օրեր առաջ գրել էինք, որ տեսչության ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը, ով պաշտոնավարման հենց առաջին օրերին չեղյալ էր համարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը:
ԱՄՆ-ի շուրջ հինգ հազար զինծառայողներ, քաղաքացիական ծառայողներ եւ նրանց ընտանիքների անդամներ կտարահանվեն ռազմածովային օդուժի՝ Ֆլորիդայից հարավ ընկած «Քի-Ուեսթ» ռազմակայանից՝ «Իրմա» փոթորկի մոտենալու պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել են, որ Կորեական թերակղզու ճգնաժամի լուծման գործում հանգուցային դերը պետք է խաղա Չինաստանը:
Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն:
«Այսօր կան գործող փաստաբանական խոշոր գրասենյակներ, որոնցից օրինակ մեկում աշխատում են 50-ից ավել աշխատակից: Ինչ է ստացվում, եթե այդ գրասենյակի ղեկավարի հետ հակասություն ունենանք, ուրեմն պետք է գրասենյակը կարողանա փաստաբանների պալատին ոչնչացնել: Ինչպես եք պատկերացնում, այդ դեպքում, մենք մեզ անկախ կարող ենք համարել»:
Նրա մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Հանձնաժողովի որոշմամբ Արտավազդ Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2017թ-ի սեպտեմբերի 6-ին, ժ. 18․00-ին՝ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ Կամերային տանը՝ 2017թ. սեպտեմբերի 7-ին, ժ. 12.00-13.30-ը, հուղարկավորությունը՝ կենտրոնական գերեզմանատանը։
Կոլումբիայի կառավարությունը հորդորել է երկրում գործող «Ազգային ազատագրման բանակ» ապստամբ խմբավորմանը հնարավորինս շուտ իրենց հանձնել Հայաստանի և Ռուսաստանի գերեվարված քաղաքացի Արսեն Ոսկանյանի դին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Այսօր Հայաստանում գործազրկության մակարդակը, ըստ առաջին եռամսյակի տվյալների` կազմում է 19%: Այս թվի համար աղբյուր են համարվում 2008–2013 թթ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունները, իսկ 2014 թ. սկսած՝ աշխատուժի վերաբերյալ հետազոտությունները: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության Ժամանակագրական շարքեր բաժնից:
Առաջիկայում կկազմակերպվի տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի աճուրդի գործընթացը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պոտենցիալ գնորդներն արդեն հայտնի են:
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին, ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:
«Ցիանիդի» գործով մեղադրվող հոգևորական Գիորգի Մամալաձեն 9 տարվա ազատազրկման է դատապարտվել: Շուրջ 8 ամիս տևած քննությունը պարզել է, որ Մամալաձեն դիտավորյալ փորձ է արել սպանել Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Իլյա երկրորդի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 6-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։
Սեպտեմբերի 6-ին, ժամը 04:44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի 23-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, եւ հույս էլ չկա, որ մինչեւ շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6: Չնայած, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա շատ կարճ ժամանակով է գալիս աշխատանքի. մեկ-երկու ժամ մնում է աշխատասենյակում ու հեռանում է:
Բախվել են «Opel Vectra» մակնիշի 32 OL 127 (վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Մ.), «Nissan X-Trail» մակնիշի 34 MN 710 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) և «Hammer H-2» մակնիշի 77 XX 078 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2006 թ. ծնված Լ. Մ.-ը տեղում մահացել է:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը քննարկել է 2018-ին վարչապետի թեկնածուի հարցը, բայց որոշվել է առայժմ չհրապարակել:
Երևանի քաղաքապետիխորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ: