Արա Բաբլոյանի նորամուծության պատճառով պատգամավորները մնացել են առանց փողի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, եւ հույս էլ չկա, որ մինչեւ շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի:
Մինչդեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչեւ ամսվա 5-ը: Իսկ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ, եւ պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու համար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ:
Եվ արդյունքում պատգամավորների աշխատավարձերն ուշանում են: Միայն թե հետաքրքիր է՝ արդյո՞ք Բաբլոյանի «ուժը կհերիքի» եւ պահումներ կանի հենց իրենց խմբակցության արտոնյալ պատգամավորներից, թե ամեն ինչ կկոտրվի «շարքայինների» գլխին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: