Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ուժերը կչափի խառը մենամարտերում (MMA): Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում Ռիզվան Մագոմեդովի գրառումն է տարածել Հարությունյանը:
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը երկրի փաստական քաղաքական ղեկավարն է, Ռաքհայնի նահանգում ճգնաժամի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկնաբանել է իրադրությունը՝ հայտարարելով հանրապետությում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ «համատարած ապատեղեկատվության» մասին։
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 51.2 միլիոն ԱՄՆ դոլար, որից օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը` 35.6 միլիոն ԱՄՆ դոլար:
«Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, այլ պետություններ կանեն: Ժամանակին ես անձամբ գաղափար էի առաջ քաշել, որ քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագող երեք պետություններն էլ ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, իրենք ունեն բավարար ներուժ, հնարավորություն, որպեսզի փորձեն հասնել նրան, որ լինի զենքի մատակարարման ընդհանուր էմբարգո հակամարտող գոտիներում, մասնավորապես` մեզ մոտ»:
Իսպանիայի եւ Մարոկկոյի իրավապահ մարմինները կալանքի տակ են վերցրել վեց մարդու, որոնք «խոշորամասշտաբ գրոհներ» էին նախապատրաստում:
Ադրբեջանի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, հասարակական և լրատվական դաշտի մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել երկրի նախագահ Իլհամ Ալիևին միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու «Թուրան» լրատվական գործակալության ձերբակալված տնօրեն Մեհման Ալիևին:
Պայուսակներն ունեն անդրադարձիչներ, որոնք մթության մեջ թույլ կտան տեսանելի լինել աշակերտներին և անվտանգ պահել նրանց փողոցում
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի իրավապահ մարմինները պարզում են Նևա գետից դուրս բերված տղամարդու մահվան հանգամանքները:
Հիլարի Քլինթոնը, որն անցյալ տարվա նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում տանուլ տվեց Դոնալդ Թրամփին, իր նոր գրքում քննադատության է ենթարկել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի թեկնածուի համար պայքարում իր մրցակցին՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին։
«Ես այդ իրարանցումն ընդհանրապես չեմ հասկանում: Ինչի՞ մասին է խոսքը: Հարևան պետությունում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի զորավարժություններ, որոնց մասնակցել է ընդամենը 5-6 պետություն: Ու այս պարագայոմ դրանից դարձնել եսիմ ինչ` այ, ինչու Հայաստանը մասնակցել է, չի մասնակցել, ես չեմ հասկանում այս իրարանցումը»:
Մոսկվան պնդելու 1, որ ԿԺԴՀ-ի վերաբերյալ ամերիկյան բանաձեւում ընդգծվի Կորեական թերակղզու խնդրի ռազմական լուծման բացակայությունը:
«Ես չգիտեմ՝ այդ կինն ինչ իրավիճակում է եղել, կամ ոստիկաններն ինչու չեն զիջել։ Պարոն Գասպարյանը պետք է հասկանա, որ համակարգը փտում է։ Տեսուչները մեղավոր չեն։ Նույն վարորդի վրա ոնց է պլան դրված, այդպես էլ տեսուչների վրա է դրված»։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Մահապարտ ահաբեկիչը սեպտեմբերի 6-ին փորձել է հարձակում իրականացնել Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա, որը գտնվում է ազգային հետախուզական ծառայության շենքի հարակից տարածքում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման Facebook-ի իր էջում դաժան եւ սխալ 1 որակել այն կարգը վերացնելու Սպիտակ տան ներկայիս տիրոջ՝ Դոնալդ Թրամփի որոշումը, որը մանուկ հասակում ԱՄՆ եկած անօրինական միգրանտներին իրավունք է տալիս կեցության թույլտվություն ստանա:
Երիտասարդը կոշիկի կապիչով փորձել է կախվել, արդյունքում պարանոցի հատվածում վնասվածք է ստացել:
Միացյալ Թագավորության ընդդիմության ներկայացուցիչները հորդորել են վարչապետ Թերեզա Մեյին հետաքննություն սկսել՝ կապված Ադրբեջանի իշխանությունների կողմից փողերի լվացման գործի և դրանում բրիտանական ընկերությունների ունեցած ներգրավվածության հետ:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.53-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում է ստացվել, որ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքի 44-րդ միջնամասում՝ գծերի վրա, մահացած մարդ կա:
Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին:
ԿԺԴՀ-ի սադրանքները Կորեական թերակղզու իրադրությունը դարձում են անկանխատեսելի:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Իրմա» փոթորիկը հասել է Կարիբյան ծովում գտնվող Անտիգուա եւ Բարբուդա պետության ափերին:
79 տարեկան հասակում մահացել է գերամանացի երաժիշտ, Can ռոք խմբի բաս-կիթառահար Հոլգեր Շուկայը:
«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազար այցելու՝ հիմնականում մեծածախ գնորդներ, մասնագետներ և դիստրիբյուտորներ։ Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։
2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 6-ի գիշերը մետրոյի գնացքը Երևանում վրաերթի է ենթարկել աշխատակցին մի քաղաքացու:
Ադրբեջանի Գաբալայի շրջանում 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության գործընկերության շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին: