Գյումրիում անարգել են հանգուցյալի գերեզմանն ու դին
Tsayg.am-ը գրում է. Գյումրիում անարգել են հանգուցյալի գերեզմանն ու դին: 2017թ. օգոստոսի 23-ին Գյումրու բնակչուհին ոստիկանությանը հայտնել է, որ հոր գերեզմանի վրա այլ գերեզման է կառուցված: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում: Որոշում է կայացվել քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարել քննչական խմբին: Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բացահայտվել հանցավոր այլ դրսեւորումներ։