Բաժիններ՝

Բյուրականում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել. ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք

Հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին, ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք:

Ժամը 9:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 152 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15:26-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս