Բաժիններ՝

Հայտնի է Երևանում ողբերգական ավտովթարից մահացած 11-ամյա աղջկա ինքնությունը. ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:39-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» մակնիշի 32 OL 127 (վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Մ.), «Nissan X-Trail» մակնիշի 34 MN 710 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ա.) և «Hammer H-2» մակնիշի 77 XX 078 (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2006 թ. ծնված Լ. Մ.-ը տեղում մահացել է:

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1981 թ. ծնված Կ. Մ.-ը, ուղևոր՝ 1986 թ. ծնված Ա. Մ.-ը և 1983 թ. ծնված Ք. Ս.-ը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Կ. Մ.-ի և Ա. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ Ք. Ս.-ի առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դին դուրս բերել «Opel» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, հոսանքազրկել «Hamer H-2» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս