Բաժիններ՝

Մինո Ռայոլան պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» ակադեմիայի «ադամանդի» հետ

«Լա Մասիայի» տաղանդներից մեկը՝ Խավի Սիմոնսը, կարող է որպես գործակալ ընտրել Մինո Ռայոլային:

Կարծես «Բարսելոնան» հետագայում համարձակվում է իր վրա զգալ այն նույն պրոբլեմները, որոնք ամռանն իր վրա զգաց «Միլանը»՝ կապված երիտասարդ դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան այցելել է «կապտանռնագույնների» ակադեմիա, որտեղ հանդիպում է ունեցել պատանի Խավի Սիմոնսի և նրա հոր հետ:

14-ամյա Սիմոնսը հանդիսանում է նոր սերնդի առավել տաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը: Սպասվում է, որ մի քանի տարի հետո նա կարող է սկսել ելույթները կատալոնացիների առաջին թիմում՝ արդյունքում՝ դառնալով նրա առաջատարներից մեկը:

Բնականաբար, նման հեռանկարային ֆուտբոլիստին Ռայոլյան չէր կարող ձեռքից բաց թողնել: Սպասվում է, որ Ռայոլան պաշտոնապես կդառնա Սիմոնսի գործակալը մոտ ժամանակները: Այսպիսով, շուտով բոլորին հայտնի կդառնա նոր ֆուտբոլիստ, որի գինը հարմար կլինի միայն ՊՍԺ-ի շեյխերի գրպանին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս