Միկի մականվամբ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆավորիտը: Նա սկսում է իր երկրորդ շրջանը Օլդ Թրաֆորդում: Այս հայի խաղերը Եվրոպայի Լիգայում եղել են բարձր կարգի, և 28 տարեկանում նա արդեն իր գագաթնակետում է: Մխիթարյանի մասին ծավալուն հոդվածն այս տողերով է սկսել բրիտանական «stretford-end.com»-ը:
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ ՌԴ-Արևմուտք և ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը դրական կանդրադառնա աշնանը Հայաստան-Եվրամիություն կնքվելիք փաստաթղթի ստորագրման գործընթացի վրա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
«4-5 տարեկան երեխաներին 15-20 րոպե է կարելի օգտվել համակարգչից, իսկ ընդհանրապես մաքսիմալ ժամանակը 1,5-2 ժամն է։ Յուրաքանչյուր անձի համար դրանից ավելի համակարգչի առջև նստելը վտանգավոր է, եթե, իհարկե, անձը աշխատանք չի կատարում համակարգչի միջոցով»,- հավելեց Քրիստինա Հարությունյանը։
Լեհաստանի հարավային հատվածներում ամպրոպի ու ուժեղ քամու հետևանքով տարբեր շրջաններում արձանագրվել է մահվան 5 դեպք:
Հյուսիսային Կորեան օգոստոսի 12-ին հայտարարել է, որ 3.5 միլիոն մարդ ցանկություն է հայտնել միանալու Ժողովրդական բանակին՝ դիմակայելու ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, ինչպես նաև պայքարելու ԱՄՆ-ի դեմ՝ Վաշինգտոնի և Փհենյանի միջև աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ երկու կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի ագրեսիվ և սադրիչ գործողությունները:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարության հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի կնքման հարցում: Այս մասին հայտնում է AS-ը:
Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում, գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, առնվազն 179 մարդ տուժել է:
Թունավորման ախտանշաններն են ընդհանուր թուլությունը, գլխացավը, լուծը, սրտխառնոցը, փսխումը:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվում է բուսածածկ տարածք:
Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահությունª իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը:
«2013-2017 թվականներին իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել գործնական իրականության միայն փաստաբանների պալատի աշխատակազմի, փաստաբանական համայնքի մեծամասնության աջակցության և մեր բոլորի համառ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ»:
Օգոստոսի 11-ին կայացած «Բանանցի» մարզումից առաջ ֆուտբոլիստները և մարզիչները ողջունեցին մարզմանը ներկա պատվավոր հյուրին՝ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին։ Արթուր Ալեքսանյանը «Բանանցում» հյուրընկալվել էր թիմի պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի կողմից: Սիրարփի Աղաբաբյան
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:
Օգոստոսի 12-ին կայանալիք ԱԱ2019-ի նախընտրական փուլի Սլովակիա-Հայաստան հանդիպումից առաջ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը խոսել է առաջիկա խաղի մասին:
«Այո, անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով աշնանը նախատեսվող Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին:
Նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, «Ռուսթավի 2»-ին պատմել է, թե գլխավոր դատախազը և նրա տեղակալները Գամսախուրդիայի ընտանիքին սպառնացել են և պահանջել, որ 2015 թվականին սկսված հետաքննության մասին գերատեսչությունից տեղեկատվություն չպահանջեն:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների եզրափակիչ փուլին, մրցանակաբաշխությանը և փակման հանդիսավոր արարողությանը:
«Ասեմ ավելին, հակահայկական կայք է, որի ստեղծման նպատակն է Հայաստանի դեմ հենց այսպիսի ինֆորմացիոն օպերացիա իրականացնելը: Մենք նրանց վաղուց ենք բացահայտել: Ձևացնելով, թե իրենք հայեր են, ադրբեջանական այդ ռեսուրսը հետապնդում է կոնկրետ նպատակներ»,-ասել է Արամ Անանյանը:
«Ցավոք սրտի, ՀՀ ԱԳՆ-ն հովանավորյալների որջ է: Հենց սկզբից այդպես է եղել: Ես այն ժամանակ Ազգային ժողովում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալն էի Վարդան Օսկանյանի հետ: Պետք է ասեմ, որ շատ տխուր էր իրավիճակը, որովհետև կադրերով համալրելու համակարգը, մեղմ ասած, կոռուպցիոն էր: Բավական թույլ Արտաքին գործերի նախարարություն ունենք»:
Ֆրանսիական Կորսիկա կղզում տարհանվել է շուրջ 700 մարդ: Պատճառն անտառային հրդեհներն են:
Թուրք-քրդական հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Քուրդիստանի անկախության հանրաքվեի քարոզարշավի մեկնարկի մասին՝ ասաց, որ այն շատ բուռն է ընթանալու. «Համենայնդեպս, այդպես է վկայում հենց այս օրերին սկսված և մեկնարկված տենդենցը։
Օգոստոսի 12-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղի 21-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն ամբողջությամբ ազատագրել են Աս-Սուխնե քաղաքը՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամեծ հենարանը Հոմս նահանգում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է վերսկսել հասարակական-քաղաքական գործունեությունը Դեմոկրատական կուսակցության շարքերում:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Վայոց ձորում օգոստոսի 12-ին՝ ժամը 06:59-ին, վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները. անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են: