«Երբ Ռուսաստանը թույլ է, նա բարի է, լավն է». Ազատ Արշակյան
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի համոզմամբ՝ ՌԴ-Արևմուտք և ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը դրական կանդրադառնա աշնանը Հայաստան-Եվրամիություն կնքվելիք փաստաթղթի ստորագրման գործընթացի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ Ռուսաստանը փորձի ճնշել Հայաստանին այդ փաստաթղթի ստորագրման հարցում, նա ասաց, թե որքան նրանց հարաբերությունները վատ են, այնքան ՀՀ-ի կարգավիճակը լավ է:
«Ռուսաստանը մեզ էլ ինչքա՞ն ճնշի, այսինքն՝ գենոցի՞դ անցկացնի, բանակը բերել է, տնտեսությունը խեղդել է»,- նշեց Ա. Արշակյանը:
Հարցին, թե ինչո՞ւ եք ասում՝ որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը լավ կանդրադառնա այդ փաստաթղթի ստորագրման գործընթացի վրա՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Միշտ հիշեք, երբ Ռուսաստանը թույլ է, նա բարի է, լավն է, նա ճանաչում է մեր իրավունքները: Ռուսները հենց նեղն են ընկնում, փրփուրներից են կախվում, ինչքան նրանց վիճակը ծանր լինի, ազգային փոքրամասնությունների վիճակը լավ կլինի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: