«Մեզ ԵՏՄ-ից դուրս կշպրտեն»
«Այո, անհրաժեշտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով աշնանը նախատեսվող Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին:
Նրա խոսքով՝ դա այսօրվա քաղաքակրթության գործիքներից մեկն է. «Նրանք պետք է դեմ դիմաց կանգնեն, նայեն հակառակորդի աչքերին: Հարկավոր է՝ հակառակորդին տեսնել, նրա շունչը զգալ: Բայց, միևնույն է, Հայաստանում «պոլի փետը» նույնիսկ ոչինչ չի կարող փոխել, այսինքն՝ մենք հիմա այն կարգավիճակում ենք, որ մեզ չեն հարցնում՝ դուք ուզո՞ւմ եք ԵՏՄ-ից դուրս գալ, մեզ ԵՏՄ-ից դուրս կշպրտեն: Նախագահը, որ 10 անգամ հանձնի էլ Հայաստանը, Հայաստանը չի հանձնվի, որովհետև գերտերություններն ապագաղութացման ծրագրի շարունակությունն են տանում: Ոչ ոք չի կարող հանձնել Հայաստանը, որովհետև ով ընդունում է Հայաստանին՝ որպես ճորտ, նրան արգելում են ճորտատեր լինել: Սերժ Սարգսյանը չի կարող Հայաստանը հանձնել»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: