Բաժիններ՝

Լեհաստանում ամպրոպից 5 մարդ է մահացել

Լեհաստանի հարավային հատվածներում ամպրոպի ու ուժեղ քամու հետևանքով տարբեր շրջաններում արձանագրվել է մահվան 5 դեպք: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, նաև վիրավորվել է 28 մարդ:

Մասնավորապես, Զապորա բնակավայրում ծառի ընկնելու պատճառով մահացել է 48-ամյա տղամարդը: Դրանից բացի, Սուշեկ քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարներից մեկում երկու անչափահաս երեխա մահացել է արմատախիլ եղած ծառի ընկնելու հետևանքով: Մահվան դեպքեր են գրանցվել նաև այլ շրջաններում:

Ներկայում ամպրոպի և ուժեղ քամիների պատճառով մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031