Ֆրանսիական Կորսիկա կղզում տարհանվել է շուրջ 700 մարդ
Ֆրանսիական Կորսիկա կղզում տարհանվել է շուրջ 700 մարդ: Պատճառն անտառային հրդեհներն են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:
Նշվում է, որ տարհանված անձանց մեծ մասն այլ երկրներից եկած զբոսաշրջիկներ են: Ավելի վաղ տեղեկացվել է, որ օգոստոսի 11-ի երեկոյան Վերին Կորսիկայում` 70-100 հա տարածքում, հրդեհ է բռնկվել:
Հուլիսին Ֆրանսիայի հարավ-արևելյան հատվածում և Կորսիկայում հրդեհների հետևանքով, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է 7 հազար հա բուսականություն: