Վրաստանի առաջին նախագահի որդին գլխավոր դատախազին մեղադրում է ճնշումներ գործադրելու մեջ

Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքը երկրի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին մեղադրում է իրենց վրա ճնշումներ գործադրելու մեջ: Այս մասին հաղորդում է aliq.ge կայքը:

Նախագահի որդին՝ Ցոտնե Գամսախուրդիան, «Ռուսթավի 2»-ին պատմել է, թե գլխավոր դատախազը և նրա տեղակալները Գամսախուրդիայի ընտանիքին սպառնացել են և պահանջել, որ 2015 թվականին սկսված հետաքննության մասին գերատեսչությունից տեղեկատվություն չպահանջեն:

Ճնշումներից բացի, Ցոտնե Գամսախուրդիան գլխավոր դատախազին մեղադրում է նաև Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործով հետաքննության կանխամտածված ձգձգմանը՝ «ինչով ծառայում է գործող իշխանությանը»:

Նշենք, որ Վրաստանի առաջին նախագահի մահվան գործը վերափոխվել է որպես սպանություն 2015 թվականին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031