![](/banners/BeFunky-design.jpg)
Օբաման աշնանը կարող է աշխատանքի վերադառնալ Դեմոկրատական կուսակցությունում
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/901617.jpg)
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է վերսկսել հասարակական-քաղաքական գործունեությունը Դեմոկրատական կուսակցության շարքերում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով The Hill-ին:
Հաղորդվում է, որ նախկին նախագահի վերադարձը կարող է տեղի ունենալ արդեն այս աշնանը:
Մասնագետների կարծիքով, եթե Օբաման կրկին դառնա կուսակցության ականավոր գործիչ, ապա դա կարող է լինել ի շահ երկրի գործող նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփի:
Օբաման ԱՄՆ-ի նախագահ է ընտրվել 2008 թվականին՝ դառնալով այդ պաշտոնում առաջին աֆրոամերիկացին, իսկ 2012 թվականին վերընտրվել է՝ կառավարելով երկիրը մինչև այս տարվա հունվարի 20-ը՝ Թրամփի երդման արարողությունը: