Ըստ նրա հայտարարության՝ մարտի 8-ին՝ ուշ գիշերը, գործընկերը աշխատանքից հետո նրան տուն է ուղեկցել, որից հետո ավտոմեքենայի մեջ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետը:
Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվների պայթել են:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հուլիսի 8-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում աջակցել և ընդունել ՄԱԿ-ի կողմից միջուկային զենքի արգելքի մասին նոր կոնվենցիան: Գերատեսչության կողմից արված հայտարարության մեջ, որպես չընդունելու պատճառ, նշվում է այն, որ ԱՄՆ-ն մասնակցություն չի ունեցել տվյալ փաստաթղթի քննարկմանը:
Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:
Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են փոփոխություններ կատարել գալիք շաբաթ քննարկվելիք 2018 թվականի պաշտպանության իրավազորության օրենքում և արգելափակել Թուրքիային ամերիկյան արտադրության զենքերի (ատրճանակներից մինչև կործանիչներ) վաճառքը, ինչը կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպի հետ:
«Դա տեղի ունեցավ «Ծառուկյան» դաշինքի ձայների շնորհիվ, ինչի մասին նշվեց ԱԺ-ում։ Այսինքն՝ ներկայիս կառավարությունը նոր-նոր ամբողջական պատասխանատվությունը ստանձնում է իր վրա, և հետագա զարգացումներին մենք ականատես կլինենք աշնանը, գարնանը, բայց ոչ հիմա»։
Հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1/51 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
Հուլիսի 7-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտյոմ Ե.-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 7-ին ունեցած հանդիպումն անվանել է փառահեղ:
Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը, որը դիտել են հարյուրավոր մարդիկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ադրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։
Համբուրգում ընթացող G20 գագաթնաժողովի շրջանակում «Ատլանտիկ» հյուրանոցում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիա Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման մասին համաձայնությունը, որը նախօրեին ձեռք էր բերվել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև, պետք է վերածել իրավիճակի դեէսկալացիայի մասին մի ավելի ամբողջական համաձայնության:
Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին հանդիպել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազուրուկի հետ։
Երեկ՝ հուլիսի 7-ին, ժամը 17:00-ի սահմաններում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հորդառատ անձրևի պատճառով խցանումներ էին առաջացել Արթիկ – Բաղրամյան փողոցում:
Առանձին դաժանությամբ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու ինչպես նաև ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու մեջ մեղադրվող Արթուրն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է:
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.62%-ով և կազմել 44.23 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 47.01 դոլար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և նորանոր ստեղծագործական նվաճումներ:
«Պարոն Գյոզալյանը շատ լավ էր աշխատում, շնորհակալություն ենք հայտնել, բավարարված ենք, բայց ժամանակները փոխվում են, պետք են նոր, թարմ կադրեր»,- փոփոխությունը այսպես հիմնավորեց Վարդանյանը։
Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են հետագա համագործակցության ուղիները: Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել հյուրերին նախաձեռնած աշխատանքների համար:
Վրաերթ Գյումրիում: Ժամը 6-ի սահմաններում Տերյան փողոցում մարդատար ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1950 թվականի ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Նորիկ Սարգսյանին:
Ընդամենը թվով 160 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 6 ամպ, կատարվել է 27599 կրակոց: