Անհանգստացնում է ոտքերի չորությո՞ւնը. փորձեք այս բնական միջոցները
Budetezdorovy.ru-ն գրում է, ոտքերը պարբերական խնամքի կարիք ունեն, հակառակ դեպքում մաշկը հեշտությամբ չորանում է, հայտնում են կոշտուկներ, ճաքեր։ Հետագայում այս խնդիրներից ազատվելը բավական բարդ է լինում, սակայն գոյություն ունեն բնական միջոցներ, որոնք օգնության են հասնում։
1. Մեղր։ Մեկ բաժակ մեղրը խառնեք կես դույլ ջրի հետ, ոտքերը 20 րոպե թողեք ջրի մեջ։ Լավ լվացեք ոտքերը։ Մեղրն օգնում է արագ լավացնել ճաքերը, քանի որ հականեխիչ և խոնավեցնող հատկություններ ունի։ Արդյունքի հասնելու համար հարկավոր է կրկնել շաբաթվա ընթացքում մի քանի անգամ։
2. Վարսակի փաթիլներ և ձիթապտղի յուղ։ Այս միջոցը կարող է օգտագործվել նաև դեմքի մաշկի համար, քանի որ օգնում է լավացնել դրա որակը։ 1 ճաշի գդալ մանրացրած վարսակի փաթիլները խառնեք 4-5 գդալ ձիթապտղի յուղի հետ, խառնեք, մինչև միասեռ զանգված ստանաք։ Խառնուրդը քսեք ոտքերին, թողեք 30 րոպե։ Այդ ընթացքում մաշկը կկլանի իրեն անհրաժեշտ ճարպերն ու վիտամինները։ Ոտքերը լվացեք սառը ջրով։ Կրկնեք ամեն օր, մինչև ճաքերը վերանան։
3. Բանան։ Բանանը ևս օգնում է խոնավեցնել չոր մաշկը։ Պարզապես հարկավոր է բանանը տրորել, մինչև շիլայանման զանգված ստանաք։ Ստացվածը քսեք ոտքերին։ 15 րոպե անց լվացեք տաք ջրով։ Կարող եք կրկնել ամեն օր, մինչև ճաքերը կվերանան։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը