Բաժիններ՝

«Տրանսֆերտները մարդու մոտ ստեղծում են ծուլություն». Վարդան Արամյան

«Հայաստանի դրամավարկային քաղաքականությունը համահունչ է 2018-20թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրին։ Մենք 2017թ. հունվար-մայիսով արդեն ունենք գնաճային միջավայր։ Մեր կանխատեսումներն այն է, որ 2017թ. ԿԲ-ն իր գործիքակազմով կարողանա գնաճը հետ բերել դեպի թիրախային միջակայք՝4 ±1.5%»,-այսօր ԱԺ-ում 2016 թվականին Կենտրոնական բանկի գումարավարկային քաղաքականության հաշվետվության քննարկման շրջանակներում այս մասին հայտարարեց ՀՀ  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա նշեց, որ ծրագիրը փաստում է՝ որդեգրված քաղաքականությունը ճիշտ է, քանի որ Հայաստանը արտարժույթի շուկայում ցնցումների չի ենթարկվում։ Նախարարն ընդգծեց, որ վտանգավոր է, եթե աշխատողի աշխատավարձը բարձրանում է ու դրան չի հաջորդում արտադրության աճը.

«Այդ խնդիրը մենք տեսել ենք 2002-2008թթ.։ Տրանսֆերտները մարդու մոտ ստեղծում են ծուլություն. երբ տրանսֆերտը գալիս է, մարդու մոտ լավ աշխատելու ջանքերը թուլանում են։ Սա հանգեցնում է ավելի մեծ աշխատավարձի հակվածության, իսկ հետևից արտադրողականությունը չի գալիս։ Դրա համար, երբ մենք խոսում ենք աշխատավարձերի մասին, նվազագույն աշխատավարձին պետք է զգուշորեն մոտենալ, դա պետք է օգտագործել՝ որպես սոցիալական գործիք։ Եթե ուզում ենք նվազագույն աշխատավարձով ստվերի դեմ պայքարել, դա ճիշտ գործիք չէ»։

Ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել նրան, որ գլոբալ շուկայում կորցնենք մրցունակությունը, ինչը Հունաստանում տեղի ունեցավ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս