Բաժիններ՝

OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկեվերը հեռացել է ընկերությունից

OpenAI ընկերության համահիմնադիր, մեքենայական ուսուցման և արհեստական ​​ինտելեկտի աշխարհի առաջատար փորձագետներից մեկը՝ Իլյա Սուցկեվերը հայտարարել է ընկերության գլխավոր գիտական խորհրդատուի պաշտոնից հեռանալու մասին: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

«Գրեթե մեկ տասնամյակ անց որոշեցի հեռանալ OpenAI-ից: Ընկերության զարգացման հետագիծը պարզապես կախարդական էր, և վստահ եմ, որ OpenAI-ը կկարողանա ստեղծել գեներատիվ արհեստական ​​ինտելեկտ, որը միաժամանակ անվտանգ և օգտակար կլինի», – գրել է Սուցկեվերը X սոցիալական ցանցում:

Նա ակնարկել է, որ շուտով կարող է նոր նախագիծ սկսել, սակայն մանրամասներ չի հայտնել:

Անցյալ տարվա վերջին Սուցկեվերը հայտնվել էր OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի հրաժարականի հետ կապված սկանդալի կիզակետում: Լրատվամիջոցները նրան էին անվանել Ալթմանին պաշտոնանկ անելու՝ ընկերության տնօրենների խորհրդի որոշման գլխավոր նախաձեռնողներից մեկը: Բաժնետերերի ու գործընկերների վրդովմունքի արդյունքում Ալթմանը մեկ շաբաթից վերականգնվել էր պաշտոնում:

Financial Times-ի տեղեկություններով՝ Open AI-ի արժեքը գնահատվում է ավելի քան 80 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս