Թուրքիան միգրանտների թվով 1-ինն է աշխարհում

Միացյալ ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ) կից գործող «Միգրացիոն կազմակերպության» (IOM) հրապարակած զեկույցի համաձայն՝ ամենաշատ ներգաղթյալներն ապրում են Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում նշվում է, որ նրանց թիվը Թուրքիայում հասել է 3.6 մլն-ի, որում էլ մեծամասնություն են կազմում սիրիացիները:

Ըստ IOM-ի՝ 2005-ից 2022-ն աշխարհում միգրանտների կողմից տարանցման նպատակով ամենաշատն օգտագործված միջանցքը եղել է Մեքսիկա-ԱՄՆ միջանցքը, իսկ Սիրիա-Թուրքիա միջանցքը՝ 2-րդը:

Տեսանյութեր

Լրահոս