Բայդեն-Թրամփ նախընտրական բանավեճը կկայանա հունիսի 27-ին

Բայդեն-Թրամփ նախընտրական բանավեճը տեղի կունենա հունիսի 27-ին։

CNN-ն իր կայքում հաստատել է, որ հունիսի 27-ին Ջորջիա նահանգի Ատլանտայում գտնվող իր ստուդիայում կանցկացնի ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ընտրությունների բանավեճը։

«CNN-ը կհյուրընկալի նախագահ Ջո Բայդենի և նախկին նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախընտրական բանավեճը 2024 թվականի հունիսի 27-ին Ջորջիայի առանցքային նահանգում: Բանավեճը կկայանա CNN-ի Ատլանտայի ստուդիաներում», – ասվում է ցանցում:

CNN-ը նշել է, որ ընդունել է Բայդենի պայմանը, որ ոչ մի հանդիսատես չի թույլատրվի մտնել ստուդիա:

Տեսանյութեր

Լրահոս