Թեմուր Խ.-ն հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 14-ին Երևան քաղաքի Աճեմյան փողոցի 2-րդ փակուղում հայտնաբերել և Չարենցավանի բաժին են տեղափոխել 33-ամյա Թեմուր Խ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: