Թուրքիայում գործող հայկական «Նոր ռադիո»-ի «Çalıkuşunun Z raporu» հաղորդաշարի հունիսի 13-ի եթերում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ապրող հայ կանանց խնդիրներին:
Դորտմունդի «Բորուսիայի» հույն պաշտպանը շարունակում է գտնվել ԱՊԼ-ի ակումբների հետաքրքրության շրջանակում: Ինչպես հաղորդում է Bild-ը, ավելի վաղ Սոկրատիսի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Չելսին» և «Արսենալը», իսկ հիմա պաշտպանի համար պայքարի մեջ է մտել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Ամենազարգացած երկրներում գյուղատնտեսությունը պետության հովանու ներքո է գործում, բայց մեզ մոտ Գյուղնախարարությունը, բացի գյուղացուց, բոլորի շահերը պաշտպանում է: Եթե գյուղացին օրենքով պաշտպանված չէ, ով գալու է՝ պետք է թալանի: Մարդիկ չեն ուզում մշակել հողը, որովհետև գիտեն, որ խաբում են»,- նշեց բանախոսը:
Հունիսի 14-ին ԵԼՔ դաշինքի առաջնորդներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և դաշինքի Երևանի ավագանու խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Լուսավոր Հայաստան Կուսակցության գրասենյակում հյուրընկալել են ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, քաղաքական հարցերով պատասխանատու Ռուբեն Հարությունյանին և քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանին։
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։
«Շնող» ՀԷԿ-ը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա։ Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 76 մեգավատ։ Նախնական գնահատումներով, ներդրումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:
Առնվազն 74 մարդ է տուժել Լոնդոնի բազմահարկ շենքը ճարակած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հունիսի 14-ին հայտնել է The Guardian բրիտանական թերթը:
Լոնդոնի արեւմտյան մասում Grenfell Tower բնակելի տանը տեղի ունեցած խոշոր հրդեհի պատճառով կարող է ձգձգվել Պահպանողական կուսակցության եւ Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության (ԴՅԿ) միջեւ համաձայնության կնքման վերաբերյալ հայտարարումը եւ հետաձգել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների մեկնարկը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցության համակարգող Սթիվեն Սքալիսը ու եւս մի քանի մարդ վերքեր են ստացել Վիրջինիայի նահանգի Ալեքսանդրիա քաղաքում բեյսբոլի դաշտում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
«Մենք, 10 տարի է՝ պնդում ենք, որ այդ սարքերը բանի պետք չեն, բայց գյուղնախարարի տեղակալն էլի փորձում է պաշտպանել այդ սարքերի արդյունավետությունը, ուղղակի բանից պարզվում է՝ կարկուտն է շատ հզոր եղել, ու կարկուտն է մեղավոր»:
Հունիսի 15-ին ժամը 15։30-ին Երեւանի երկաթուղային կայարանից Բաթումի կմեկնի Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող այս տարվա առաջին գնացքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Grenfell Tower բարձրահարկ բնակելի տանը բռնկած հրդեհի պատճառը կարող էր անսարք սառնարանը լինել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը միջգերատեսչական խորհրդակցություն է հրավիրել Լոնոնի արեւմուտքի բարձրահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ:
Ամերիկացի կոնգրեսականներից մեկը հրազենային վերք է ստացել Վիրջինիայի նահանգում բեյսբոլի դաշտում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում՝ մեքենաների շարժիչների և յուղերի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, պայթյուն է տեղի ունեցել:
Ֆրանսիացին դեմ չէ տեղափոխվել այն ակումբը, որտեղ խաղում է իր մանկության կուռքը՝ Ռոնալդուն, բայց գտնում է, որ 2018թ. Աշխարհի առաջնությունից առաջ ավելի լավ է մնալ Ֆրանսիայում:
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հունիսի 14-ին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Կոլպինոյի, Նևսկի և Ֆրունզենսկի շրջաններում բացահայտվել է ոգելից խմիչքների մեծաքանակ արտադրությամբ զբաղվող ապօրինի մի ամբողջ ցանց:
Վարչությունը հիշեցնում է, որ սահմանապահ գոտում գտնվելու թույլտվությունը ձեւակերպվում է ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:
37 բժիշկներն ու բուժաշխատողները բժշկական ծառայություններ են մատուցելու երկրի գյուղական շրջաններին: Ջոն Գարիի համար սա հնարավորություն է շուրջ 30 տարի անց վերադառնալ Հայաստան:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Հրազդանի 16-ամյա բնակչին:
Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր ոք պետք է իր չափով պատասխանատու լինի, որպեսզի հասկանա, որ սոցիալական պաշտպանության ոլորտում առնչվում է քաղաքացիների հետ, ովքեր ունեն ամենատարբեր սոցիալական խնդիրներ, և ևս մեկն առաջացնելն անթույլատրելի է ու անմարդկային: Իսկ որպես ոլորտը սպասարկող նախարարի՝ իր հասցեին հնչող քննադատություններին ի պատասխան՝ վերջինս նկատեց.
ՀՀ առողջապահության նախարարության պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Համբուրգի Էպենդորֆ կլինիկայի փոխպատվաստման բաժնի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլաուս Կրյոգերը արյունաբանական կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի հետ ապրիլի 10-ին իրականացրեց Հայաստանում ոսկրածուծի ցողունային բջիջների առաջին երկու հաջող փոխպատվաստումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
«Խնածախ համայնքում արտագաղթ էլ կար, մի երկու հոգի աշխատատեղ ուներ, այդ մի երկու հոգու աշխատատեղը կրճատվեց, դրա փոխարեն՝ նոր 6 աշխատատեղ բացվեց, մենք մշակույթի տան տանիքը վերանորոգեցինք, փողոցները խճապատեցինք»։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել «Զենիթ»: Պետերբուրգյան ակումբն ուզում է գնել կոլումբիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հայաստանում մանկությունն ավելի լավ է, երեխաները բազում հնարավորություններ ունեն, երեխաներն ավելի ընկերական են: Արտասահմանում երեխաներն այլ հետաքրքրություններ ունեն: Իմ մանկությունս անցել է Ֆրանսիայում, եւ կարող եմ ասել, որ Հայաստանում ավելի հաճելի է անցնում երեխաների մանկությունը, քան այլ երկրներում: Դրա համար ցանկացած հայ երեխա պետք է ուրախ եւ երախտապարտ լինի, որ ապրում է Հայաստանում:
Առնվազն վեց մարդ է զոհվել Լոնդոնի բազմաբնակարան շենքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով:
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ Վահան Մովսիսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ համայնքների խոշորացման գործընթացի նպատակը պետք է լինի արդյունավետ կառավարումը, ծառայությունների մատչելիությունը, երկրի կառավարման համակարգի ապակենտրոնացումը։