Բաժիններ՝

Խամես Ռոդրիգեսը հայտնվել է «Զենիթի» հետաքրքրությունների շրջանակում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել «Զենիթ»: Պետերբուրգյան ակումբն ուզում է գնել կոլումբիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Calcionews24-ը, ակումբի ղեկավարությունը մտադիր է համոզել Խամեսին տեղափոխվել Ռուսաստան մոդել Օլգա Կորոբիցինայի օգնությամբ, ով հանդիսանում է «Զենիթի» երկրպագուհի: Ավելի վաղ իսպանական մամուլը հաղորդել էր, որ 24-ամյա մոդելը սիրավեպ է սկսել կոլումբիացի կիսապաշտպանի հետ դեռ 2016 թվականին:

«Ռեալը» պատրաստ է բաց թողնել կիսապաշտպանին 70 մլն եվրոյով: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և «Ինտերը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930