Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Սոկրատիս Պապաստատոպուլոսով

Դորտմունդի «Բորուսիայի» հույն պաշտպանը շարունակում է գտնվել ԱՊԼ-ի ակումբների հետաքրքրության շրջանակում: Ինչպես հաղորդում է Bild-ը, ավելի վաղ Սոկրատիսի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Չելսին» և «Արսենալը», իսկ հիմա պաշտպանի համար պայքարի մեջ է մտել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Տվյալ պահին «Կարմիր սատանաները» դեռ պաշտոնական առաջարկ չեն արել դորտմունդցիներին, սակայն Պապաստատոպուլոսի համար նրանք ստիպված կլինեն վճարել 30 մլն եվրո:

Սոկրատիսի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ լրանում է 2019 թվականին: Ակումբի գույները նա պաշտպանում է 2013 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս