Բաժիններ՝

ՊՆ-ն ժամկետային զինծառայություն անցած անձանց առաջարկում է արագացված վերապատրաստման դասընթացներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտադիր ժամկետային զինծառայություն անցած անձանց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում առաջարկում է 2 ամիս տևողությամբ արագացված վերապատրաստման դասընթացներ, որոնց ավարտից հետո կտրվի ուսումը ՌՈՒՀ-ի 2-րդ կուրսից շարունակելու հնարավորություն:

Ծրագիրը մեկնարկելու է հուլիսի 3-ից: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դիմել կարող են պարտադիր ժամկետային զինծառայություն անցած մինչև 23 տարեկան քաղաքացիները՝ իրենց տարածքային զինվորական կոմիսարիատներում համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:

Դեռևս պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվողները, ովքեր ենթակա են զորացրման ս.թ. ամառային զորակոչի շրջանակներում, կարող են դիմել իրենց զորամասերի հրամանատարությանը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 26-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930