Բաժիններ՝

«Ռեալը» կարող է գնել Կիլիան Մբապեին և թողնել նրան «Մոնակոյում»

Ֆրանսիացին դեմ չէ տեղափոխվել այն ակումբը, որտեղ խաղում է իր մանկության կուռքը՝ Ռոնալդուն, բայց գտնում է, որ 2018թ. Աշխարհի առաջնությունից առաջ ավելի լավ է մնալ Ֆրանսիայում:

«Ռեալն» այլընտրանքային որոշում է առաջարկել. գնել տրանսֆերը, բայց թողնել ֆուտբոլիստին «Մոնակոյում» վարձավճարով: Ինչպես հաղորդում է AS-ը, «Մոնակոյի» մերժման դեպքում իսպանացիները կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին մրցաշրջանի ընթացքում: Մադրիդցիներից բացի, հարձակվողով հետաքրքրվում են «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն:

Ավելի վաղ Մբապեն և «Մոնակոն» պայմանավորվել էին, որ պետք է 2017 թվականին արհամարհեն բոլոր առաջարկները: Զինեդին Զիդանը պնդում է, որ Մբապեի տեղափոխությունը «Ռեալ» անհրաժեշտ է: Մարզիչը հրավիրել է Կիլիանին ակումբի ակադեմիա դեռ 4 տարի առաջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930