Բաժիններ՝

Սոցիալական ո՞ր խմբերին է դեղորայքը տրամադրվում անվճար և 50% զեղչով

Հանրապետությունում գործող  504 ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները (Երևանում՝145, գյուղական համայնքում՝ 242, մյուսները բուժական կենտրոներ)  պարտավոր են օրենքով նախատեսված  կարգով ոչ միայն անվճար  դեղեր տրամադրել սոցիալապես թիրախավորված մի շարք խմբերի, այլև իրակացնել ամբուլատոր բժշկական ծառայություններ:
2016-ին  պլանավորվել է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններ սպասարկել2.980 հազար շահառուի:  Մեկ շահառուի հաշվով միջին ամբուլատոր  ծախսը նախորդ տարի կազմել է  9.300 դրամ,  իսկ առողջության առաջնային պահպանման ծրագրի ծախսը ՝ միջինում 3,762.6 դրամ:

Ստացվում է, որ առաողջության համար մեկ շահառուին հատկացվող միջին ծախսը կազմում է շուրջ  14.000 դրամ:

Ամբուլատոր հաստատությունների կողմից իրականացվում են թվով 12 բյուջետային ծրագրեր, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է բնակչության կոնկրետ խմբերի: Արտահիվանդանոցային ծրագրերից մեկը և ամենամեծը հենց «Առողջության առաջնային պահպանման» ծրագիրն է: Ըստ էության այս ծրագրի շահառու են հանդիսանում ողջ բնակչությունը՝ պայմանավորված առանձին  գործոններով.

« Այս ծրագիրն ունի տարբեր բաղադրիչներ, հետևաբար համապատասխան շահառուների խմբեր: Օրինակ, եթե Ընտանեկան բժշկի և տեղամասային թերապևտի (մանկաբույժի) կողմից մատուցվող ծառայությունների շահառու է հանդիսանում ողջ բնակչությունը, ապա բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովման շահառուն դպրոցահասակ երեխաներն են, իսկ անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանում են  ըստ հիվանդությունների կամ հատուկ խմբերին»,-  մեզ  հետ զրույցում ասաց   «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կարինե Հարութունյանը

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը» (EDRC) , «Օքսֆամ» ընկերության հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ  իրականացրել է «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագիրը, որի արդյունքում  եկել է հետևյալ եզրահանգման.  անվճար և արտոնյալ պայմաններով  բաշխված դեղորայքը միջինում կազմել է  շահառուներին անհրաժեշտ խմբաքանակի 75%-ը , ընդ  որում  56%-ի դեպքում ապահովել է  հիվանդին անհրաժեշտ դեղորայքի ողջ քանակը, 14.8%-ին՝ անհրաժեշտ դեղորայքի կեսը, իսկ 17.4 %-ի դեպքերում՝ կեսից պակասը:

                                           Անվճար և արտոնյալ պայմաններով բաշխված դեղորայքը

Ում է արտոնված անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալ….

Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցողների խմբերը սահմանված են ՀՀ կառավարության  որոշմամբ: Բնակչության 31.8%-ը հանդիսանում է անվճար և արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու շահառու: Ընդ որում, 21.3%-ը, համաձայն համապատասխան հատուկ խմբին պատկանելիության, անվճար դեղ ստացող է,3.8%-ը  50% զեղչի իրավունք ունեցող, իսկ 6.7-ը՝ 30% զեղչով:

Ովքեր են անվճար  դեղորայք ստանալու իրավունք ունեցող անձիք

Սոցիալական անապահով հատուկ խմբերի քաղաքացիներ համարվում են ՝

  • 1‐ին և 2‐րդ խմբերի հաշմանդամները,
  • հաշմանդամ երեխաները (մինչև 18 տարեկան),
  • հայրենական պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
  • առանց ծնողական խնամքի մնացած կամ միակողմանի ծնողազուրկ երեխաները (մինչև 18 տարեկան),
  • բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,
  • հաշմանդամներից բաղկացած ընտանիքների երեխաները (մինչև 18 տարեկան),
  • մինչև 7 տարեկան երեխաները:

                      Սոցիալական նշանակության հատուկ հիվանդություների խմբեր

  • տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր),
  • հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր),
  • չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր),
  • շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր),
  • էպիլեպսիա (հակացնցումային դեղեր),
  • սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր),
  • պարբերական հիվանդություն (կոլխիցին և (կամ) համարժեք այլ դեղեր),
  • սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո),
  • մալարիա (հակամալարիային դեղեր),
  • քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)),
  • ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր),
  • անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր):

Կառավարության նույն որոշմամբ սահմանվում է նաև  արտոնյալ պայմաններով (30% և 50% ) դեղորայքի ստացման իրավունք ունեցողների ցանկը.

30%  զեղչով դեղորայքի ստացման իրավունք ունեն միայն՝  չաշխատող կենսաթոշակառուները

 50%  զեղչով դեղորայքի ստացման իրավունք ունեն՝

  • 3‐րդ խմբի հաշմանդամներ,
  • Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ,
  • բռնադատվածներ,
  • միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ,
  • միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ,
  • միայնակ մայրերի երեխաներ (մինչև 18 տարեկան):

Դեղերի ստացման դեպքերի48%-ը բաժին է ընկնում շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդներին, 14.4%-ը ՝ մինչև 7 տարեկան երեխաներին: Նրանց հաջորդում են 3-րդ և 2-րդ խմբի հաշմանդամները և հոգեկան հիվանդություններով հիվանդները:

Ի դեպ որոշ բուժհաստատություններ միևնույն հիվանդության դեպքում  շահառուին կարող են  տրամադրել տարբեր դեղորայքներ: Ամբուլատոր հաստատությունն է որոշում , որ դեղորայքը տրամադրել շահառուին, բայց որակապես որևէ տարբերություն այդ դրանց  միջև չի կարող լինել.

Դեղորայքը ձեռք է բերվում գնումների ընթացակարգին համապատասխան և բավարարվում է ամենաէժան գին առաջարկած մատակարարի առաջարկը: Բուժհաստատությունների կողմից բաշխվում է այն դեղորայքը, որը գնվել է համաձայն նշված ընթացակարգերի: Արդյունքում միևնույն հիվանդության համար ձեռք բերված դեղորայքը տարբեր հաստատություններում կարող է տարբեր լինել:

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս