ԲՀԿ-ականների մեջ կասկած է ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 24-ին ԲՀԿ-ում անհամբեր սպասել են, որ գործավարները կզանգեն ու կասեն, որ Գագիկ Ծառուկյանի հետ պետք է այցելեն Եղեռնի հուշահամալիր, ինչն էլ հնարավորություն էր` ի վերջո տեսնել-հանդիպելու Ծառուկյանի հետ, հասկանալու, թե ինչ է մտածում առաջնորդն իրենց ապագայի առնչությամբ:

Մեծ է եղել նրանց հիասթափությունը, երբ բոլորի նման իրենք եւս հեռուստատեսությամբ տեսել են, որ Ծառուկյանը նախընտրել է սպորտսմենների եւ սպորտի նախարարի ուղեկցությամբ հարգել զոհերի հիշատակը:

ԲՀԿ-ից Ծառուկյանին ուղեկցել են միայն Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը, ինչն էլ ԲՀԿ-ականների մոտ կասկած է առաջացրել, որ հենց Մելքումյանն էլ կդառնա ԱԺ փոխնախագահ: Մանավանդ՝ Իշխան Զաքարյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումներ այժմ տեղի չեն ունենում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս