Բաժիններ՝

«Լինում է՝ տղաները գերազանց պատրաստվում են մենամարտին, իսկ հետո փշրվում են՝ ինչպես թխվածքաբլիթը». Վլադիմիր Կլիչկո

Ուկրաինացի բռնցքամարտիկը հույս ունի, որ նույն բանի կկատարվի նաև Ջոշուայի հետ:

Գերծանր քաշային կարգում IBF և WBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսների համար կայանալիք մենամարտից առաջ Կլիչկոն մեկնաբանություններ է արել Ջոշուայի հետ հանդիպման նախապատրաստության և հոգեբանության վերաբերյալ:

«Փորձն այն է, որը չես գնի խանութում, այն ձեռք են բերում տարիների ընթացքում: Լինում է՝ տղաները գերազանց պատրաստվում են մենամարտին, իսկ հետո փշրվում են՝ ինչպես թխվածքաբլիթը: Ես տեսել եմ, թե ինչպես է դա լինում, տեսել եմ տրամադրվածությունը, և, թե ինչպես են մարզիկներն ամեն ինչ կորցնում գոնգից առաջ: Ամեն ինչ կախված է անձից և բնավորությունից»,- հայտարարել է Կլիչկոն BoxingScene-ին:

Կարիերայի ընթացքում Կլիչկոն անցկացրել է 68 մենամարտ, որոնցից 64-ում հասել է հաղթանակի (53-ը՝ նոկաուտով):

Նախորդ տարվա նոյեմբերին 40-ամյա բռնցքամարտիկը պարտվեց բրիտանացի Թայսոն Ֆյուրիին և կորցրեց աշխարհի չեմպիոնի 3 տիտղոսները: Այդ ժամանակվանից Կլիչկոն ռինգ դուրս չի եկել:

27-ամյա բրիտանացի Ջոշուան անցկացրել է 17 մենամարտ և բոլորում հաղթել է նոկաուտով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս