Բաժիններ՝

«Ես փորձում եմ համոզել Ֆիլիպ Լամին՝ շարունակել կարիերան». Կարլո Անչելոտի

Մյունխենցիների ավագն արժե, որ լսի մարզչին:
«Լամը շատ կարևոր է թիմի համար: Ինձ դուր է գալիս նրա պրոֆեսիոնալ մոտեցումը: Ինձ վշտացնում է, որ Ֆիլիպն ավարտում է կարիերան: Նա արդեն որոշում կայացրել է, բայց մենք, իհարկե, կատակում ենք այդ առիթով:

Ես շարունակում եմ փորձերը՝ համոզելու Լամին խաղալ ավելի երկար: Կարելի է Ֆիլիպին օգտագործել կիսապաշտպանությունում, որպեսզի նա ստիպված չլինի այդքան շատ վազել: Հնարավոր է, դա նրան կհամոզի: Կարող եմ միայն հուսալ, որ նա կավարտի կարիերան լավագույն ձևով»,- Անչելոտիին է մեջբերում Goal.com-ը:

Լամը փետրվարին հայտարարեց, որ կավարտի կարիերան մրցաշրջանի ավարտից հետո:
33-ամյա պաշտպանը գտնվում է «Բավարիայի» համակարգում 1995 թվականից: Մյունխենցիների կազմում նա դարձել է Գերմանիայի յոթակի չեմպիոն և վեցակի գավաթակիր, երկու անգամ հաղթել է Գերմանիայի սուպերգավաթը և մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգան, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, Գերմանիայի լիգայի գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս