Բաժիններ՝

Զլատան Իբրահիմովիչն այլևս հանդես չի գա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում

Շվեդը հասկանում է, որ իր եվրոպական կարիերան ավարտված է:
Իբրահիմովիչը հույս ունի վերականգնվել ծանր վնասվածքից հետո, բայց բացառում է կարիերայի շարունակման հնարավորությունն ԱՊԼ-ում: Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, շվեդը պատրաստվում է վերադառնալ դաշտ արդեն MLS-ի թիմերից մեկի կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդը» և Զլատանը չեն երկարաձգի պայմանագիրը, որը լրանում է հունիսին, բայց մանկունյանցիները պատրաստ են շվեդին մատուցել բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները վերականգնման համար: Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներն Իբրան վիրահատության կենթարկվի ԱՄՆ-ում:
Իբրան ծանր վնասվածք ստացավ Եվրոպայի լիգայում «Անդերլեխտի» հետ պատասխան խաղի ժամանակ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Իբրահիմովիչով հետաքրքրվում է նոր ակումբը Լոս Անջելեսից, որը կսկսի ելույթները MLS-ում հաջորդ մրցաշրջանից: 2018թ. մրցաշրջանն MLS-ում կմեկնարկի մարտին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս