Քաղաքացին կորել է. ջրատարում ոչինչ չի հայտնաբերվել
Ապրիլի 23-ին, ժամը 11:07-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:05-ին 1948 թ. ծնված Հ. Ա.-ի որոնողափրկարարական աշխատանքները վերսկսելու նպատակով Նորամարգ գյուղի 17-րդ փողոցի վերջնամաս է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և 6 հրշեջ-փրկարար: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրշեջ-փրկարարները ջրատարի երկայնքով (մոտ 200մ) կեռաձողերով իրականացրել են որոնողական աշխատանքներ։ Օժանդակ տեխնիկայի միջոցով փակվել է նաև ջրի հոսքը և պոմպի միջոցով ջրատարը մասամբ ցամաքեցվել է: Նշված տեղամասում ոչինչ չի հայտնաբերվել: Ժամը 18:10-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 22-ին, ժամը 22:10-ին տեղեկություն է ստացվել, որ ս. թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքում Հ. Ա.-ը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 23:37-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք: