Դիեր են հայտնաբերվել

Ապրիլի 23-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա․Խաչատրյան փողոցի թիվ 31/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1956 թ. ծնված Ռ. Դ.-ի դին:

Ապրիլի 23-ին ժամը 21:53-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի դուռը փակ է և բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և շքամուտքում՝ բազմոցի վրա, հայտնաբերել 1940 թ. ծնված Ա. Մ.-ի դին:

Տեսանյութեր

Լրահոս