Ինչպես է ութոտնուկը հեծնում դելֆինին
Փորտ Մաքուորիում (Ավստրալիա) լուսանկարչուհի Ջոդի Լոուն պատկերել է այն պահը, երբ ջրից դուրս թռչող դելֆինի մեջքին ութոտնուկ է կառչած եղել: Այս մասին գրել է Metro-ն:
Լոուն լուսանկարն արել է, երբ եղել է Հեյսթինգս գետում լողացող նավակի մեջ: «Մենք հետաքրքրական հանդիպում ունեցանք աֆալինայի հետ, որի մեջքին ութոտնուկ էր կառչած»,- ասել է նա:
Ավստրալուհու խոսքով՝ դելֆինը դուրս է թռել ջրից՝ փորձելով ազատվել կակղամորթից եւ ուտել դրան: Կինը նշել է, որ նման կադրը կարելի է հազվադեպ երեւույթ համարել: