Բաժիններ՝

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Ապրիլի 17-21-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,878,711 դոլար 484.48 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,309,391 ԱՄՆ դոլար 485.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 485.18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,051,517 եվրո 516.44 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,819,294 եվրո 520.15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ»
ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 877,838,217 ՌԴ ռուբլի 8,59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 425,410,314 ՌԴ ռուբլի 8,68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս