
««Լեսթերին» ամոթ չէ պարտվել այնպիսի թիմի, ինչպիսին «Ատլետիկոն» է». Կրեյգ Շեքսպիր

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կրեյգ Շեքսպիրը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ատլետիկոյի» հետ անցկացրած պատասխան խաղի տպավորություններով: Հանդիպումը տեղի ունեցավ «Քինգ Փաուեր» մարզադաշտում և ավարտվեց 1:1 հաշվով (երկու խաղերի արդյունքում՝ 2:1՝ հօգուտ «Ատլետիկոյի»):
«Մենք պետք է դաշտում տայինք այն ամենը, ինչ ունեինք: Եվ առաջին, և երկրորդ խաղակեսերում մենք լավ էինք խաղում, չնայած ես պետք է փոփոխություններն ավելի շուտ կատարեի: Մեզ ամոթ չէ պարտվել այդպիսի թիմի: Վարդիի գոլից հետո մենք ստացանք անհրաժեշտ լիցքերը, և պետք էր երկրորդ գնդակը, բայց դա մեզ չհաջողվեց:
Ամբողջ ակումբը՝ սկսած երկրպագուներից և վերջացրած սեփականատերերով, կարող են հպարտանալ իրենք իրենցով, չնայած ես ասացի ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է ավելիին ձգտեն»,- Շեքսպիրին է մեջբերում BBC Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը