Բաժիններ՝

«Ռեալն» առաջին թիմն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, որը 7-րդ անգամ անընդմեջ դուրս է գալիս մրցաշարի կիսաեզրափակիչ

Ուղղակի տիեզերական է:
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Բավարիային» (4:2) և 2 հանդիպումների արդյունքում (6:3) դուրս եկավ կիսաեզրափակիչ: Մադրիդցիներն առաջինն են, ովքեր անցնում են կիսաեզրափակիչ փուլ 7-րդ անգամ անընդմեջ:

Վերջին անգամ «Ռեալը» չի խաղացել կիսաեզրափակչում 2009-10թթ. մրցաշրջանում, երբ 1/8 եզրափակչում մադրիդցիները չկարողացան հաղթահարել «Լիոնի» արգելքը:
Հաջորդ փուլում «Ռեալի» մրցակիցները կարող են լինել «Ատլետիկոն», «Յուվենթուսը», «Բարսելոնան», «Բորուսիան» կամ «Մոնակոն»:
«Ռեալը» մրցաշարի գործող չեմպիոնն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930