
«Մրցավարն ավելի վատ հանդես եկավ, քան «Բավարիան». չի կարելի այդքան սխալ թույլ տալ». Կարլո Անչելոտի

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» հետ մյունխենյան թիմի պատասխան խաղում (2:4, 3:6՝ երկու խաղերի արդյունքում) գլխավոր մրցավար Վիկտոր Կոշշոյի աշխատանքը:
«Մրցավարն այսօր ավելի վատ հանդես եկավ, քան մենք: Ես հասկանում եմ, որ սա ֆուտբոլ է, և ինչ ասես կարող է պատահել, բայց մրցավարը չի կարող իրար հետևից այդքան սխալներ թույլ տալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Deutsche Welle-ն:
«Նոյերը և ամբողջ թիմը լավ խաղացին: Մադրիդում ծանր է հաղթել 10 ֆուտբոլիստներով: «Ռեալն» անցավ կիսաեզրափակիչ, և ես ցանկանում եմ այդ թիմին և Զիդանին ամենայն բարիք»,- իտալացի մասնագետին է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը