
Փիսիկները խաղացել են բոլոր ժամանակների լավագույն սարսափֆիլմերում

Mashable հրատարակությունը Facebook-ում հրապարակել է տեսահոլովակ, որտեղ կատվի ձագերը խաղացել են ամենահայտնի սարսափֆիլմերի տեսարաններում։
Սեւ, շիկակարմիր եւ մոխրագույն փիսիկները գլխավոր հերոսների կերպարներով ներկայացել են «Ճաճանչ», «Տեխասյան կոտորած բենզասղոցով», «Պսիխո» եւ «Քերի» կինոժապավեններում: Սուր դանակները, բենզասղոցը եւ այրվող տեսարանը փոխարինել են ստվարաթղթե բեմիրերով: Տեսահոլովակը հավաքել է գրեթե երկու միլիոն դիտում, 1,5 հազար ռեփոսթ եւ 2,3 հազար լայք: Տեսահոլովակի ավարտական մասում դրա ստեղծողները նշել են, որ իսկական սարսափն անօթեւան կատուների կյանքն է, եւ հոլովակը դիտողներին խորհուրդ են տվել կենդանի վերցնել ապաստարանից։
https://www.facebook.com/mashable/videos/10155134082384705/