
«Տնօրենները պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց դեմ». Սերժ Թանկյանի կոչը

«System Of A Down» խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր աջակցությունն է հայտնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և նրա ղեկավար Դանիել Իոաննիսյանին։ Սերժ Թանկյանը Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ես Դանիել Իոաննիսյանին հանդիպել եմ մի քանի շաբաթ առաջ մի խումբ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ և մեր նկարը տեղադրել «Instagram»-ում՝ հարգելով լրագրողական ակտիվության ոլորտում նրա ջանքերը։ Կաշառակերության և անարդարության վրա ուշադրություն հրավիրողը պետք է գովասանքի արժանանա և ոչ թե դատապարտվի։
Եթե ներգրավված դպրոցի տնօրենները ամաչում են իրենց ոչ պատշաճ գործողությունների բացահայտման համար, պետք է պայքարեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց դեմ, ոչ թե լրագրողի»: