Բաժիններ՝

Ամենաթանկ ֆիլմը՝ Ֆրանսիայի պատմության մեջ

Ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը» կինոնկարը ռեկորդ է սահմանել՝ ամենաթանկ ժապավենը դառնալով Ֆրանսիայի կինեմատոգրաֆի պատմության մեջ, տեղեկացնում է Cineuropa հրատարակությանը:

Ֆիլմի բյուջեն կազմել է 197 մլն եվրո: Ավելի վաղ ամենաթանկ կինոնկարը համարվում էր 2008 թվականի «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմը՝ 78 մլն եվրո բյուջեով:

Նշվում է, որ «Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը» ֆիլմը բացառապես ֆրանսիական արտադրության է, թեեւ ժապավենի օրիգինալ լեզուն անգլերենն է:

Կինոնկարը, որում գլխավոր դերերը խաղացել են Քարա Դելեւինը եւ Դեյն ԴեՀաանը, պատմում է տիեզերական հատուկ գործակալների արկածների մասին, որոնք դարձել են միջգալակտիկական դավադրության ակամա մասնակիցները:

Ֆիլմում նաեւ նկարահանվել են երգչուհի Ռիհաննան, Քլայվ Օուենը, Իթան Հոուքը եւ Ռութգեր Հաուերը:

«Վալերիանը եւ հազար մոլորակների քաղաքը» կինոնկարի համաշխարհային պրեմիերան նշանակված է հուլիսի 20-­ին: Մարտին թողարկվել է ժապավենի թրեյլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս