Դավիթաշենի կամրջի տակ ավտոմեքենա է շրջվել. կա 1 զոհ

Ապրիլի 9-ին, ժամը 08:43-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է, կա 1 զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս