
Ծանրորդ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 3-րդ տեղը և դարձավ բրոնզե մեդալակիր: Խորվաթական Սպլիտ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 90 կգ քաշային կանայք: Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը պոկեց 105 կգ ծանրաձող և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Այնուհետև հրում վարժություւնում Հակոբյանը բարձրացրեց 125 կգ:
Երկամարտի 230 կգ արդյունքով նա զբաղեցրեց 3-րդ տեղը տեղը:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ ռուս Դիանա Մստիևան: 105 կգ քաշային կարգում հանդես եկող, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը մեդալների համար կպայքարեն ապրիլի 8-ին` Երևանի ժամանակով 9:00-ին: Նույն օրը 19:10-ին մրցակցության մեջ կմտնեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռոբեն Ալեքսանյանը: