Բաժիններ՝

Պուտինը, Մերկելը և Օլանդը կարևորել են հրադադարը Դոնբասում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Դոնբասում շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման կարեւորությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ուկրաինայի հարավ­արեւելքում ընթացիկ իրադրությունը քննարկելիս հիմնական ուշադրությունը հատկացվել է շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի կայուն ռեժիմի ապահովման անհրաժեշտությանը»,-­ասված է հաղորդագրության մեջ:

Շեշտադրվել է նաեւ ներուկրաինական հակամարտության մասնակիցների կողմից Մինսկի Շփման խմբի՝ ապրիլի 1­-ից հայտարարված զատկական հրադադարի պահպանման, ինչպես նաեւ իրադրության ապա էսկալացման վերաբերյալ մյուս պայմանավորվածությունների կատարման կարեւորությունը: Ամենից առաջ նկատի է առնվում ծանր սպառազինության հետքաշումը եւ կողմերի ուժերի ու միջոցների տարանջատումը, մասնավորապես, Լուգանսկայա Ստանիցայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս