Բաժիններ՝

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ է հրապարակել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իր ավունք ունի 841 հազար 973 ընտրող:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 9-ը, ժամը 18:00-ն, սակայն այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթեր չի ներկայացրել:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս