Բաժիններ՝

Կոնտեն պայմանավորվածություն է ձեռք բերել Աբրամովիչի հետ և կերկարաձգի պայմանագիրը «Չելսիի» հետ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատել անգլիական ակումբի հետ: Ըստ աղբյուրի տեղեկության՝ իտալացի մասնագետը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «կապույտները» մարզչին առաջարկել են նոր հնգամյա պայմանագիր՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով, սակայն իտալացին հայտարարված 50 միլիոնի փոխարեն՝ համաձայնագրում ուզում է տեսնել 20 մլն եվրոյի չափով հրաժարագինը:

Կոնտեն գլխավորել է «Չելսին» 2016թ. ամռանը: Մասնագետի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2019 թվականի կեսը:
Ավելացնենք, որ տվյալ պահին «Կապույտները» հանդիսանում են ԱՊԼ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս